Գերմանական հանրությունը ինչ-որ չափով իր մեղսակցությունն ընդունեց. Ռադիկ Մարտիրոսյան
Դա պատմական մեծ իրադարձություն էր։ Հարյուր տարի առաջ Գերմանիան Թուրքիայի հետ դաշնակից էր և նրանք այնքանով էին մեղավոր Հայոց ցեղասպանության հարցում, որ կարող էին կանխել այդ ոճրագործությունը, սակայն չարեցին դա: Կարծում եմ՝ Ճանաչելով գերմանական հանրությունը ինչ-որ չափով իր մեղսակցությունն ընդունեց,-լրագրողներին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալդեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան