Ռիոյի օլիմպիադային կմասնակցի նաև փախստականներից կազմված թիմը
Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հաստատել է այն տեղեկատվությունը, ըստ որի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերին կմասնակցի նաև փախստականներից կազմված թիմը: Պատվիրակությունը կազմված կլինի 22 հոգուց` 10 մարզիկ և 12 պաշտոնական դեմք: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
Թիմի անդամները Հարավային Սուդանից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Սիրիայից և Եթովիպիայից են: Մարզիկները հանդես կգան Օլիմպիական դրոշի ներքո, իսկ հաղթանակի դեպքում նրանց պատվին կհնչի Օլիմպիադայի օրհներգը: