Ինչու՞ տնտեսությունը գնաց ԵԱՏՄ, իսկ գիտությունը՝ ԵՄ
Վերջին վեց-յոթ տարիների ընթացքում Հայաստանը Եվրոպական միության երկրների հետ գիտության ոլորտում ավելի շատ համատեղ աշխատանքներ ենք իրականացրել, քան Ռուսաստանի հետ: Երևանում անցկացվող «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Կրթության և և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչու՞ տնտեսությունը գնաց ԵԱՏՄ, իսկ գիտությունը՝ ԵՄ:
«Գիտությունը սահմաններ չի ճանաչում: Հայաստանն անկախ պետություն է և ազատ կարող է տեղաշարժվել: Աշխատում ենք նրանց հետ, ում հետ հարմար ենք գտնում»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի համար գիտական ոլորտի գերակայություններին նա ասաց, որ գիտական ոլորտի գերակայությունները որոշվում են հաշվի առնելով թե տնտեսական, թե պաշտպանական խնդիրները. «Դրանք արդեն իսկ որոշված են մեզ համար 2015-19 Թվականների համար, որտեղ մեծ տեղ են զբաղեցնում տարբեր ոլորտների տեխնոլոգիական զարգացումները և պաշտպանական խնդիրները»:
Սակայն, ըստ Սամվել Հարությունյանի, մեր երկիրը դեռ այն ֆինանսական, տնտեսական հնարաորությունները չունի, որպեսզի կարողանա լրարժեք իր գիտական պոտենցիալն օգտագործի:
Հարակից հրապարակումներ`
- ««Հորիզոն 2020»-ին մասնակցությունը Հայաստանին հեշտ չտրվեց». աշխատաժողով
- Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է. Լևոն Մկրտչյան
- Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան
- Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան