100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվել են Գավառ քաղաքում
Գավառ քաղաքի պատկերասրահում բացվել է «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայստանից, Արցախից, Ջավախքից և Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի և եկեղեցիների դռների լուսանկարները: Այս մասին տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայության հետ կապերի վարչությունից:
Նախաձեռնության հեղինակը Խաչիկ Եղոյանն է: Նախաձեռնության իրականացմանը միացել է նկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը և Տեր- Շմավոն քահանան:
«Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով և երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք»,- ասել է Խ. Եղոյանը:
Հայաստանում սա 2-րդ ցուցադրությունն է: Նախաձեռնության հեղինակի խոսքով առաջարկներ
ունեն տարբեր երկրներից, իսկ իրենց գերնպատակը` այս նմուշները Ստամբուլում ցուցադրելն է:
Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում