Այո, սա ցեղասպանություն է. NY Times
«Նյու Յորք Թայմսի» խմբագրական խորհուրդը պարբերականում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Թուրքիայի ագրեսիվ արձագանքներին:
«Թուրքիան դարձյալ զայրացել է, որովհետև ինչ-որ մեկը նորից խոսեց իր մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից և սպառնաց, որ Գերմանիայի կողմից ընդունված բանաձևը ծանր հետևանքներ կունենա»,- գրում է պարբերականը:
«Նյու Յորք Թայմսը», խոսելով ցեղասպանության մասին, արդարացի է համարում աշխարհով մեկ սփռված հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված «ազգային առաքելությունը», ինչի արդյունքում ավելի քան 20 պետություն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Այո, դա ցեղասպանություն էր՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
Ըստ պարբերականի, այս ճանաչումներն ավելի ու ավելի են զայրացնում Թուրքիային, Էրդողանն ի սկզբանե նախազգուշացրել էր Անգելա Մերկելին, որ այս բանաձևի ընդունմամբ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները կփչանան:
Ըստ «Նյու Յորք Թայմսի», Էրդողանի հայտարարությունները չեն կարող ազդեցություն չունենալ, քանզի Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, հատկապես Գերմանիայի և ԵՄ-ի համար, քանի որ նրանք փորձում են կարգավորել Սիրիայի փախստականների հոսքը:
Պարբերականը հիշեցնում է, որ Մերկելը ներկա չէր քվեարկությանը, սակայն սատարում էր բանաձևի ընդունումը, իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դեռևս չի կատարել Ցեղասպանությունը ճանաչելու` 2008-ին տված խոստումը:
«Հայաստանի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման համար պատասխանատվություն է կրում թուրքերի մեծամասնությունը, ովքեր հրաժարվում են ընդունել իրենց պատմության մութ էջը»,- գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան