Հունաստանում խորտակված նավից ավելի քան 300 փախստական են փրկել
Հունական Կրետե կղզում փրկարարները ջրից հանել են 302 փախստականի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում,- գրում է Rosbalt.ru-ն: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ փրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է երեք մահացածի մարմին:
Հունաստանի ծովափնյա պաշտպանությունը հաղորդել է, որ ներկա պահին լայնածավալ փրկարարական գործողությունները շարունակվում են, անց են կացվում անհայտ կորածների որոնում:
Միգրանտներին տեղափոխող նավը խորտակվել էր այսօր առավոտյան, բոլոր ուղևորները հայտնվել էին ջրում: Դեռևս հայտնի չէ, թե նավի վրա քանի մարդ է եղել, սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ նրաց թիվը հասնում էր 600-ից 700-ի: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են հինգ նավ, Հունաստանի ծովափնյա պաշտպանության ինքնաթիռը, ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռ: