Մինսկի խումբը հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրյոյը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ամփոփել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումները: Ինչպես ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ, համանախագահները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Նշվում է, թե հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Արտգործնախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: Համանախագահները նախարարներին են փոխանցել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների նախագծեր»,-ասված է հայտարարության տեքստում:
Բացի այդ, նախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը հունիսին բանակցություների հաջորդ փուլն անցկացնելու հարցում, որը միտված է հակամարտության համափարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները