Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը գերմանացիների ճնշող մեծամասնությունը ողջունում է: Ըստ գերմանական առաջատար Spiegel պարբերականի` «ARD-Deutschlandtrend»-ի կողմից անցկացված հարցումների արդյունքով` գերմանացիների 74%-ը Բունդեսթագի կողմից հայերի տեղահանումը և բնաջնջումը որպես ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ է համարում:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը Էրդողանի ղեկավարած Թուրքիային հուսալի գործընկեր չի համարում: Գերմանացիների 91 տոկոսը չի վստահում Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիային:
Հարցվածների միայն 18 տոկոսն է սխալ համարել խորհդարանի կողմից բանաձևի ընդունումը և 7 տոկոսն է կարծիք հայտնել, որ Թուրքիան վստահելի գործընկեր է:
Միևնույն ժամանակ` հարցվածների 89 տոկոսը պահանջել է, որ Թուրքիան նախևառաջ իրականացնի ԵՄ-ի կողմից առաջադրված պահանջները և հետո միայն պահանջի առանց վիզայի մուտքի ռեժիմ: Եվ միայն 7 տոկոսն է կարծիք հայտնել, որ պետք է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին, որպեսզի ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցում ձեռքբերված համաձայնությունը չձախողվի:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում