Գյումրիի քաղաքապետի ՕԵԿ թեկնածուն Հովհաննես Մարգարյանն է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կամ նույնն է, թե «օրինաց երկիր» կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածուն լինելու է Ազգային ժողովի ՕԵ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանը։
Մարգարյանն այդ կուսակցության Շիրակի մարզի տարածքային կառույցի ղեկավարն է։ ՀՎ լրատվական ծառայության պատասխանատու Էդգար Առաքելյանը թերթի հետ զրույցում ասել է. «Մենք անպայման մասնակցելու ենք Գյումրիի ավագանու ընտրություններին, և չի բացառվում, որ հենց Հովհաննես Մարգարյանը գլխավորի ավագանու ցուցակը։ Այդ մասին մենք առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։
Թերթը հիշեցնում է, որ Վանաձորի քաղաքապետի ՀՎ-ի թեկնածուն էլ Արկադի Փելեշյանն է, որը հիմա քաղաքապետարանի ավագանու անդամ է և ՀՎ տարածքային կառույցի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա