Սաֆարյան. Ընդունված բանաձևը կարճաժամկետ դրսևորում չի լինելու
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը բավականին լուրջ քայլ է համարում:
«Եթե Եվրամիության առավել հզոր, ազդեցիկ և այլևս թելադրող երկրի բոլոր քաղաքական ուժերը անվերապահ միանում են այս տեքստին, պետք է հասկանալ, որ սա պետության դիրքորոշում է, և ոչ միայն ներկայացուցչական մարմնի կարծիք, դա դառնալու է Գերմանիայի քաղաքականությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբանը:
Նման մեծ երկրի պարագայում կոնսենսուսի հասնելը բավականին բարդ գործ է, դա երկարատև ու դժվարին աշխատանք է պահանջում. «Սա վերին աստիճանի լուրջ մի բան է, որը կարճաժամկետ դրսևորում չի լինելու: Երբ ես ընթերցեցի այն, ինձ հիշեցրեց գիտահետազոտական կենտրոնի կողմից պատրաստված քաղաքականության ամփոփագիր, որտեղ հստակ տեսանելի են նաև քաղաքական հանձնարարականները, թե ինչ ուղղություններով պիտի զարգանա խնդիրը»:
Սաֆարյանը ևս չբացառեց, որ բանաձևի ընդունմանը նպաստեց Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը միգրացիոն խնդրի վերաբերյալ:
«Մի շարք գործոններ նպաստել են, որ Թուրքիային իր տեղը ցույց տան»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արա Պապյան. Բունդեսթագի բանաձևը նոր հնարավորություններ է բացում
- Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
- Թուրքագետ. Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունմանը նպաստեց Էրդողանը
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
- ԱԺ նախագահ. Բունդեսթագի ընդունած բանաձևը ծանրակշիռ ներդրում է պատմական ճշմարտության վերականգնման գործում
- Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դռներ է փակում դեպի ժխտողականություն. Շարմազանով
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Բունդեսթագի փոխնախագահ. Ընդունված բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
- Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին