Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
Երևանում և մարզերում ձևավորված 30 քննական կենտրոններից 13-ում այսօր անցկացվել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությունները: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Քննություններն անցկացվել են Երևանի և Սյունիքի երկու, մնացած մարզերում՝ մեկական քննական կենտրոններում:
ԳԹԿ տնօրենը նշեց, որ «Կենսաբանություն» առարկայից քննություն է հանձնել 1332 դիմորդ, «Աշխարհագրություն»-ից՝ 352, «Համաշխարհային պատմություն» առարկայից՝ 130 դիմորդ:
«Բողոքարկումներ առայժմ չկան, պատասխանները տեղադրված են ԳԹԿ կայքում: Վերջնական արդյունքները սովորաբար հայտնում ենք հինգ օրից, բայց քանի որ քննություն հանձնողների թիվը փոքր է, կհայտնենք երեք օրից»,- ասաց Գ. Մելիքյանը:
Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ այս տարի փոքր-ինչ աճել է աշխարհագրությունից քննություն հանձնողների թիվը, մնացած առարկաները մնացել են գրեթե նույնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները