Զախարովա. Կրակի դադարեցման խնդրանքով դիմելու համար պետք է հպարտանալ
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը դիմել է Մոսկվային կրակի դադարեցման աջակցության խնդրանքով: Ադրբեջանը հակառակն է պնդում: Ո՞վ է ի վերջո այդ խնդրով դիմել Մոսկվային»,-լրագրողներից մեկն այս հարցն է ուղղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային լրատվամիջոցների հետ կայացած հարց ու պատասխանի ժամանակ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հարցին որևէ հստակ պատասխան չի տվել:
«Ինձ թվում է, որ կրակի դադարեցման կամ դրա աջակցման խնդրանքով պետք է դիմեն բոլորը, ովքեր շահագրգռված են խնդրի խաղաղ կարգավորմամբ: Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր դիմել են, ընդհակառակը, պետք է հպարտանան և համարեն դա մեծ ավանդ խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ պատճառով ես այնքան էլ չեմ հասկանում Ձեր հարցը: Արդյոք նշանակություն ունի՞, ով է ավելի շատ, ավելի հաճախ, առաջինը դիմել, կամ՝ չի դիմել: Հարցն այն է, որ մեզ հաջողվել է կանգնեցնել բռնությունների հետագա աճը: Հիմա բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ դրանք չկրկնվեն, և վերականգնվի բանակցային գործընթացը: Ինձ թվում է՝ դա է գլխավորը»,-ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին