Թուրքագետ. Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունմանը նպաստեց Էրդողանը
Բունդեսթագի կողմից հայերի ու այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության ճանաչմանն առավելապես նպաստեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ «Մեդիա կենտրոն»-ում «Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման քաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ:
«Վերջին տարիներին Էրդողանի գործողությունները Եվրոպայի ու, մասնավորապես, Գերմանիայի նկատմամբ հանգեցրեցին բանաձևի ընդունմանը: Վերջին շրջանում փախստականների առևտրում Եվրոպային ու Գերմանիային շանտաժի ենթարկելու արդյունք էր սա»,-ասաց բանախոսը, ավելացնելով, որ բանաձևի ընդունման ժամանակ սա ամենահարմար պահն է:
Թուրքագետի որակմամբ, նման բանաձևի ընդունմամբ Գերմանիան Թուրքիային շառաչուն ապտակ հասցրեց:
«Նույնիսկ թուրք պատգամավորները կողմ քվեարկեցին: Մեկ ձեռնպահ քվեարկած պատգամավորն էլ ոչ թե չէր ընդունում, որ ցեղասպանություն եղել է, այլ նշում էր, որ հարցը պետք է քննարկվի Թուրքիայի խորհրդարանում»,-ասաց Իսպիրյանը:
Թուրքագետը համարում է, որ բանաձևի ընդունման վերաբերյալ քաղաքական որոշում կար:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում