ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
Արցախում միասնական քննության ընթացքն այսօր հանգիստ է անցել, բողոքներ չեն եղել,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ԿԳ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից համապատասխանաբար քննություն են հանձնել 80, 22 և 11 դիմորդ:
«Պատասխաններն արդեն տեղադրված են ԳԹԿ կայքում, դիմորդը կարող է ստուգել իր պատասխաները, իսկ վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն հինգ օր հետո»,-ասաց ԼՂՀ ԳԹԿ տնօրենը:
Նա հավելեց նաև, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը ավելացել է՝ 803-ից հասնելով 888-ի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները