Մշակույթ 19:21 03/06/2016 Հայաստան

Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայանում ուկրաինացի այլախոհ բանաստեղծ Վասիլ Ստուսը

Իր խոհափիլիսոփայական պոեզիայով առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայանում խորհրդային շրջանի ուկրաինացի այլախոհ բանաստեղծ, Ուկրաինայի հերոս, Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակակիր Վասիլ Ստուսը:

Փարաջանովի տուն-թանգարանում այսօր կայացավ Վասիլ Ստուսի բանաստեղծությունների  հայերեն թարգմանությամբ «Հանգիստ տուր ինձ, Տեր» ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի հրատարակությունը նախաձեռնել և իրականացրել է նախկին քաղբանտարկյալ, Վասիլ Ստուսի ճամբարային ընկեր և համախոհ, Ազգային Միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակի» հիմնադիրներից  Ռազմիկ Մարկոսյանը։ Ստուսի բանաստեղծությունները ռուսերենից հայերեն է թարգմանել Երազիկ Գրիգորյանը:

«Մեկ տարուց ավելի է աշխատել եմ այս ժողովածուի վրա: Ամբողջությամբ տարված էի Ստուսով: Ինձ համար Ստուսը պայքարի բանաստեղծ է: Լինել անազատության մեջ, զրկված լինել տարրական մարդկային իրավունքներից և պայքարել դրսում, ազատության մեջ ապրող մարդու լիարժեք, իրական ազատության համար, ամեն մեկին տրված չէ: Ստուսն ինձ համար ֆենոմեն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Երազիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ իր համար ամենադժվարը նրա երևակայական աշխարհի, աբստրակտ մտածողության գաղտնագրերը գտնելն էր: Ժողովածուում ընդգրկված են Ստուսի տարբեր ժամանակներում գրված բանաստեղծություններ:

Ռազմիկ Մարկոսյանը Ստուսի հետ երկու անգամ եղել է նույն ճամբարում, երկու անգամ հիվանդանոցում: Նա պատմեց, որ Ստուսի քաղաքական և հասարակական գործունեությունը սկսվել էր 1965 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Կիևի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված միտինգին ունեցած մասնակցությամբ: Այդ օրը ի պաշտպանություն կալանավորված 28 ուկրաինացի մտավորականի ելույթը նրա առաջին քաղաքական քայլն էր՝ ընդդեմ պետական համակարգի ապօրինի գործունեության:

«Միտինգից հետո մոտենում է Փարաջանովին, ներողություն խնդրում կատարվածի համար: Փարաջանովն ասում է, որ դա իր պրեմիերայի համար մեծ պատիվ էր»,- պատմեց Ռ. Մարկոսյանը:

Նա նշեց, որ Ստուսի բանաստեղծությունները բոլոր ժամանակներում, բոլոր ճամբարներում վտանգված էին. «Մենք ակամայից պաշտպաններին էինք: Ինձ հաջողվել է փրկել Ստուսի 50 բանաստեղծություն»:

Հայերեն ժողովածուի վերնագիրն հենց Ռ.Մարկոսյանն է ընտրել:

«Ես երևի իրավունք չունեին վերնագրել ժողովածուն, բայց իմ մտերմությունը թույլ տվեց, իր բանաստեղծություններից մեկի տողերից եմ ընտրել»,- ասաց  Վասիլ Ստուսի ճամբարային ընկերն և համախոհը:

Ստուսը  սիրահարված էր Հայաստանին: Այդ մասին նա գրել է իր նամակներում:

Գրքի շնորհանդեսին ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչն է գրավել Ստուսին, որպեսզի սիրահարվի Հայաստանին, ասաց.  «Մենք երբեք չենք եղել զավթողական ախորժակների տեր, չենք ուզել տիրանալ ուրիշի հարստությանը: Մեր հարստությունն անբավ է, ով ծանոթանում է դրան, իրեն զգում է շատ բարձր արժեքի տեր: Անշուշտ, այդպիսիք կան նաև ուկրաինացիների մեջ»:

Նա նշեց, որ գնահատում է Ռ.Մարկոսյանի կատարած աշխատանքը, ով հավատարիմ է մնացել իր անցյալի բոլոր սերերին, գաղափարներին, հավատալիքներին:

«Այսօր Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները նոր իրադրության մեջ են հայտնվել, անվերջ խորքեր մտնելու, արմատական կապեր հայտնաբերելու, արժեքներն ընդհանրացնելու խնդիր ունենք: Երբ որ Ռազմիկ Մարկոսյանն իր անցյալը հիշելով, մտերմությունը հիշելով Ստուսի հետ, կարևորելով դրա հետքերն այսօր  տեսնել կենդանացած իբրև գիրք, իբրև թարգմանական աշխատանք, գալիս միանում է այս երկու ժողովուրդների միջև եղած  ընդհանուր հոգսերին»,- ասաց կոմպոզիտորը:

Տիգրան Մանսուրյանը նաև նշեց. «Պոեզիան միշտ պետք է լինի քո անկողնու կողքին, մեկ տասնամյակ ընթերցես, կապվես, հետո կարճ ժամանակով բաժանվես ու նորից միանաս: Բանաստեղծությունը գիրք չէ, որ կարդաս, վրայից անցնես ու ասես՝ գիտեմ: Այդպես չէ: Առաջին շփումից տեսա, որ ունենք թանկագին գիրք»:

1965-ին Ստուսը փորձում է հրատարակել իր առաջին`«Ջրապտույտ» գիրքը: Բայց հեղինակի գաղափարա-գեղարվեստական չափանիշներն ու քաղաքացիական դիրքորոշումը հրատարակիչներին չեն բավարարում: Հաջորդ ժողովածուն`«Ձմեռային ծառերը», նույնպես մնում է հրատարակչությունում: 1970-ին այն լույս է տեսնում Բելգիայում, ինչից հետո Ստուսը վերջնականապես դառնում է համակարգի հալածյալը: 1972-ին Ստուսը ձերբակալվում է հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա վարելու մեղադրանքով: Մեղսագրման համար հիմք էին ծառայում նրա 14 բանաստեղծություններն ու 10 իրավապաշտպանական և գրականագիտական հոդվածները: 1980-ին Ստուսը Կիևի մարզային դատարանի կողմից դատապարտվում է 10 տարի հատուկ ռեժիմի կալանքի և 5 տարի աքսորի: Հայտարարվում է հատուկ վտանգավորության կրկնահանցագործ: 1983-ին Ստուսին հաջողվում է լիտվացի Գայաուսկաս ամուսինների միջոցով բանտից դուրս հանել իր «Ճամբարային տետրից» վերնագրով գրառությունը: Դրա հրապարակումը Արևմուտքում, ինչպես նաև Ստուսի ստեղծագործությունները Նոբելյան մրցանակի ներկայացնելու կապակցությամբ միջոցառումները պատճառ են հանդիսանում, որ Ստուսի նկատմամբ ճնշումը մեծանա:
1985-ի օգոստոսի 28-ին Ստուսին հերթական անգամ անհիմն մեղադրանքով պատժախուց են նետում, որտեղ նա անժամկետ հացադուլ է հայտարարում: 1985-ի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը նա մահանում է Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկան հասակում:
Ստուսի մահին հաջորդում է նրա արդարացումը` 1990-ին:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}