Տեր Շահե. Հռոմի Պապի հայտարարության և Գերմանիայի քայլի միջև ինչ-որ կապեր կարելի է տեսնել
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ նախորդ տարվա ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը, անշուշտ, որոշակի ազդեցություն ունենալու է նմանատիպ որոշումների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հռոմի Պապի հայտարարությունը որքանո՞վ է ազդում քաղաքական որոշումների վրա, որևէ կապ կարելի՞ է տեսնել այդ հայտարարություն և նախօրեին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման միջև:
«Պապի հայտարարությունը բազմանշանակ է: Պապը և պետության ղեկավար է՝ Վատիկան պետության միապետն է, և Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն է, եկեղեցապետ է»,- նշեց նա:
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուի, պետք է հաշի առնել այն, որ աշխարհում 1,5 միլիարդ կաթոլիկ կա, Գերմանիան ավանդաբար համարվել է կես կաթոլիկ, կես բողոքական եկեղեցի:
«Կարելի է ինչ-որ կապեր, անշուշտ, տեսնել: Հռոմի Պապի քայլն ինչ-որ իմաստով պատգամ էր Եվրոպային՝ ի վերջո առերեսվելու իրականության հետ, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն»,- նշեց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ իր այցելությամբ հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած հայտարարությունը. Տեր Շահե
- Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
- Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն
- Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսին կայցելի Հայաստան
- Սուրբ պատարագի ընթացքում հայկական ծիրանափող հնչեց
- «Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը՝ Վատիկանի Սբ Պետրոս տաճարում մեկնարկել է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան