Քննիչը միջնորդել է կալանավորել գեներալին ու գնդապետներին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում են զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին ու Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ Մ. Չիլինգարյանին և Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու համար։ Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։
Նկատենք, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Չիլինգարյանին և գնդապետ Մարգարյանին մեղադրանքն առաջադրվել է իշխանազանցության, իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ նյութական ծանր վնասներ է առաջացրել։
Այս հոդվածով ՔՕ-ն որպես պատիժ սահմանում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա։
Իսկ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի նախկին պետ Պապյանին առաջադրված մեղադրանքը համեմատաբար ծանր է՝ իշխանազանցությունը, իշխանության չարաշահումը, որը առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս դեպքում ՔՕ-ն սահմանում է պատիժ ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան