Գլխավոր պողոտայի այգու շինաշխատանքների վերջնաժամկետն ավարտվել է, բայց այգին դեռ քանդում են
Արդեն մեկ տարի ընթանում են մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ին ասել էին, որ մինչև 2015 վերջ այգու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ու այգին կհանձնվի բնակիչներին:
2015 թվականն ավարտվեց, քանդման աշխատանքները շարունակվում էին:
Այգու բարեկարգման աշխատանքների մասին ծանուցող տեղեկատվական վահանակի վրա որպես շինարարական աշխատանքների ավարտ նշված է 2016 թ. հունիսի 1-ը:
Հունիսի 1-ը եկավ, անցավ, իսկ ընթանում են քանդման աշխատանքներ:
Նշենք, որ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Տաշիր գրուպ» ընկերությունը: Ըստ ներկայացրած ծրագրի՝ կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր պողոտայի բարեկարգվող այգու շինհրապարակն ընդլայնվել է
- Գլխավոր պողոտայի այգին մինչև տարեվերջ պետք է հանձնվի բնակիչներին. քաղաքապետարան (լուսանկարներ)
- Երբ Երևանը քաղաքի քաղաքացի չունի` «քանդեք, քանդեք…» (լուսանկարներ)
- Գլխավոր պողոտայի այգում դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին