
Վարչապետը Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում և դրա արդյունքները ներկայացնել կառավարություն: