«Ասպար Արմս» ընկերությունը նշում է գործունեության 10-ամյակը
Զենքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Ասպար Արմս» ընկերության գրասենյակը երեկ երեկոյան մարդաշատ էր: Զինագործ Ռուբեն Մեհրաբյանը հյուրերին ներկայացնում է առկա զենքերի հնարավորությունները, տրամաչափերն ու այլ մանրամասներ, թե ինչպես է տարիների ընթացքում դրանց մի մասը կատարելագործվել է:
Ընկերության տնօրեն Սամվել Մարգարյանը լրագրողներին ասաց, մարտական, քաղաքացիական զենքի լիցենզավորված արտադրությունն իրականացվում են սահմանված պահանջներին համապատասխան:
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքով, Հայաստանում և Արցախում «Ասպար»-ը զենքի օգտագործման ուսուցման, հետագայում արդեն ռազմավարական խնդիրների լուծման առումով մեծ դեր ստանձնեց:
«Ես մի բան էի նկատել, տարիքին զուգահեռ զենքի նկատմամբ հետաքրքրությունը կորում է: Ես հույս ունեի, որ «Ասպար»-ը կկարողանա մեր պատանիների ու երիտասարդների մոտ սեր կարթնացներ դեպի զենքը, կսովորեցներ դրա վարվելակերպը: Հավատացած եղեք, որ այդ խնդիրը մասամբ լուծվել է»,-ասաց Աղաբեկյանը:
Հյուրերից Արման Սաղաթելյանի խոսքով, ընկերության նվաճումները կարելի է երկու մասի բաժանել. «Առաջինն այն է, որ տղաների կամքով, փորձով, գիտելիքներով հնարավոր դարձավ ապացուցել, որ մենք ոչ միայն չենք զիջում զենքի արտադրությամբ զբաղվող արտասահմանյան ընկերություններին, այլ երբեմեն մենք շատ ավելի առաջ ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: