
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման և զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ և բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ և առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: