Նոր Գյուղ թաղամասի նոր հրթիռակոծությունը վնասներ է պատճառել տեղի հայերին
Հալեպի Նոր գյուղ թաղամասը, որը հիմնականում բնակեցված է հայերով, դարձյալ հրթիռակոծության է ենթարկվել: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է հալեպահայ Հովիկ Շեհիրյանից:
Նա տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից օժանդակություն ստացող զինյալ ահաբեկիչները հունիսի 3-ին երեկոյան դարձյալ հրթիռակոծել են Նոր գյուղ թաղամասը:
«Հրթիռակոծել են ավելի քան 5 հրթիռներով, որի պատճառով մեծ թվով հայ բնակիչների բնակարաններ են վնասվել և 5 արաբ քաղաքացի է նահատակվել», -փոխանցեց Հովիկ Շեհիրյանը՝ նշելով, որ կան նաև վիրավորներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռմբակոծության հետևանքով Հալեպում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»