Քաղաքական 16:01 04/06/2016 Աշխարհում

Չինաստանը ինքնուրույն գերտերություն է, ով խաղում է իր կանոններով

Հեղինակ` Վահագն Սարոյան, վերլուծաբան

1970-ական թվականների սկզբից Չինաստանը Մաուցզեդունի հետնորդ Դենսիալպինի կառավարման օրոք տվեց տնտեսական բարեփոխումների և մոդեռնիզացիայի մեկնարկը, որի հետագա զարգացումը և արդյունքները նորագույն պատմության մեջ ստացան «Չինական տնտեսական հրաշք» եզրույթը: Ընտրած քաղաքական գծի հիմքում ընկած էր քաղաքական համակարգի միահեծանության պահպանումը և դրան զուգահեռ տնտեսության լայնամասշտաբ ազատականացումը: Արդյունքում Չինաստանը սկսեց զարգանալ անասելի տեմպերով՝ շարունակելով ավելի ու ավելի մեծ մասնաբաժին ձեռք բերել համաշխարհային տնտեսական համակարգում: Այս գործընթացները պայմանավորեցին Չինաստանի արտաքին քաղաքական և տնտեսական ինքնուրույն և ինքնաբավ քաղաքականությունը:

Իր տարածաշրջանային՝ առաջավորասիական քաղաքական ուղեծրում Պեկինը կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականությունը, որը ենթադրում է սեփական շահերի բացարձակ պաշտպանում՝ մեծամասամբ առանց կտրուկ քայլերի և լարվածության սրման: Այս քաղաքականությանն ականատես ենք դառնում Հարավչինական ծովում Նանշա կղզիախմբի պատկանելության և Թայվանի հարցում: Մասնավորապես Թայվանի պարագայում Չինաստանն ընտրել է խաղաղ տնտեսական կլանման քաղաքականությունը, որի հիմքում ընկած է այն թեզը, որ վաղ թե ուշ տնտեսական նկատառումները կմիավորեն Չինաստանն ու Թայվանը:

Զարգացնելով «փափուկ ուժի» մոդելը՝ չինական դիվանագիտությունը մշակեց ռազմավարական հստակ ծրագիր և ձեռնամուխ եղավ դրա հետևողական, փուլային իրագործմանը: Համաձայն այդ ծրագրի` Չինաստանը նախ պետք է գերակայող դիրքեր գրավի Հարավային, Ասիայում, հետո առանցքային դերակատարում ունենա Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ապա վերածվի համաշխարհային հզոր տերության՝ դառնալով բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը: Չնայած այս ամենին փորձագետները կարծում են, որ Չինաստանը կդառնա խոշորագույն տնտեսություն, բայց ոչ գլոբալ գերտերություն

Վերջին տարիներին Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 46 միլիարդ դոլարի, և այս երկիրը դարձել է Ղազախստանի և Թուրքմենստանի առաջին, Ղրղզստանի և Ուզբեկստանի՝ երկրորդ, իսկ Տաջիկստանի՝ երրորդ առևտրային գործընկերը:

Չինաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները ավելի ինտենսիվ բնույթ կրեցին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական առճակատման և ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումից հետո: Կրեմլի կողմից հռչակված «շրջադաչձ դեպի արևելք» քաղաքական գծի առյուծի բաժինը բնականաբար զբաղեցնում են Չինաստանի հետ հարաբերությունները: Չնայած առկա որոշակի խնդիրների, մասնավորապես սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ ծագած հարցերի, ինչպես նաև ռուսական հեռավոր արևելքի նկատմամբ չինական նկրտումների երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ:

Այդ մասին են վկայում նաև ՌԴ նախագահի խոսքերը ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ, առ այն, որ Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառութան ծավալը աճ գրանցեց երկու տարի առաջ Ռուսական «Գազպրոմի» և Չինաստանի ազգային նավթագազային CNPC ընկերության միջև կնքված է գազի մատակարարման պայմանագրից հետո: Համաձայնագիրը կնքվել է 30 տարով, որը ենթադրում է տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի առաքում Չինաստան: Մատակարարումների ընդհանուր արժեքը հասնում է 400 մլրդ դոլարի: Համաձայնագիրը կնքվել է Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների ներկայությամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի` Չինաստան կատարած այցի շրջանակներում, որի ընթացքում օրակարգային հարցերից էր նաև գազի գնի շուրջ համաձայնություն ձեռք բերելը:

Այս ամենով հանդերձ Չինաստանը նաև բազմակողմ ռազմավարական կապեր է հաստատում ԵՄ-ի հետ: Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 4.16 տրիլիոն դոլարի: Նախորդ տարիների ընթացքում Չինաստանի և ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը ավելացել է 2.1%-ով և հասել է ավելի քան 559 միլիարդ դոլարի:

Չինաստանի արտահանումը դեպի ԵՄ-ը և ԱՄՆ-ը գերազանցում է ներկրումը: 2013թ.-ին ԵՄ-ը Չինաստանից գնել է 339 միլիարդ դոլարի ապրանք, իսկ վաճառել՝ 220 միլիարդ դոլարի ապրանք: Չինաստանի և ԵՄ-ի միջև կապերը որպես ռազմավարական են բնութագրվել ԵՄ-ի կողմից դեռևս 1995թ.-ին ընդունված «Եվրոպա-չինական հարաբերությունների երկարաժամկետ քաղաքականություն» կոչվող փաստաթղթում, որտեղ նշվում էր Չինաստանի տնտեսական, սոցիալական բարեփոխումներին, աղքատության հաղթահարմանն աջակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին:

Չինական տնտեսական հրաշքի հիմքում անկասկած ընկած էր քաղաքականությունը, մասնավորապես Արևմուտքի ֆինանսական և քաղաքական աջակցությունը բարեփոխումների անցկացման հարցում: Այս գործում դժվար է թերագնահատել Միացյալ նահանգների ներդրումը, մասնավորապես չինական տնտեսական վերափոխման հսկայական վարկային միջոցները: Անցած դարի 70-ականներից ի վեր ամերիկա-չինական հարաբերությունները անշեղորեն զարգանում են: ԱՄՆ-Չինաստան ապրանքաշրջանառությունը արդեն իսկ թևակոխել է կես տրիլիոն դոլարի շեմը, ինչի հետևանքով Չինաստանը դարձել է ԱՄՆ-ի գլխավոր առևտրային գործընկերը՝ առաջ անցնելով Կանադայից և Մեքսիկայից: Բացի այդ պաշտոնական Պեկինը մեծ ծավալներով շարունակում է ձեռք բերել ԱՄՆ պետական արժեթղթեր, դրանով իսկ, ավելի մեծացնելով ամերիկայի տնտեսության կախվածությունը Ասիական հսկայից:

Դատելով ամենայնից, կարելի է ասել, որ Չինաստանը ինքնուրույն գերտերություն է, ով խաղում է իր կանոններով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}