Լիլիթ Մկրտչյանն առաջատարից հետ է մնում կես միավորով
Շախմատի Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան կիսել են միավորը մրցակիցների հետ:
Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը երրորդ տուրն անընդմեջ հաղթանակ է տոնել` այս անգամ գերազանցելով վրացի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է ռումինացի Միհայել Սանդրուին:
7-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով: