Լավրովը բացատրել է՝ ինչու է Գերմանիան ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Գերմանական Բունդեսթագը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ընդունել է այն պատճառով, որ Թուրքիան շատ հարցերում չի ցանկանում համագործակցել իր գործընկերների հետ և դրա փոխարեն սկանդալներ սարքում:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «Lenta.ru»-ն:
«Ենթադրում եմ, որ դա վերջնաարդյունքում շատ հարցերում, այդ թվում Եվրոպայում, իրական գործընկեր չլինելու, սկանդալներ սարքելու, գործընկերներին վիրավորելու Թուրքիայի քայլերի հետևանքն է», -նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ըստ աղբյուրի, նա նաև ընդգծել է, որ Բունդեսթագի որոշմանը Թուրքիայի տված գնահատականը ադեկվատ չէ:
Միաժամանակ, նա նշել է, որ Մոսկվան ընդունված բանաձևը չի դիտարկում որպես Թուրքիայի հետ Եվրոպայի հարաբերությունները վատացնելու ազդակ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելքոնյան. Գերմանիան միացավ ցեղասպանության հարցը քաղաքական շահի տեսանկյունից արծածող երկրներին
- Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին