Մահացել է Մուհամմեդ Ալին
75 տարեկանում մահացել է բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մուհամմեդ Ալին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Լեգենդար մարզիկի մահվան լուրը հաստատել է ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գաննելլը:
«32 տարի պայքարել է Պարկինսոնի հիվանդության դեմ: Աշխարհի եռակի չեմպիոնը մահացել է երեկ երեկոյան»,- ասել է նա:
Ալին գտնվում էր հիվանդանոցում (Արիզոնա նահանգ): Նշվում է, որ նա չորեքշաբթի տեղափովել էր հիվանդանոց շնչառական օրգանների հետ կապված խնդրով: Ալիի վիճակը գնալով վատացել է:
Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ): 1974 թվականին մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»: Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990):
Ալիի անունը կապվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ: Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերիմիջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները: Նա իր կարիերայի ընթացքում 61 մարտ է անցկացրել, որից 56-ն ավարտվել է հաղթանակող (37-ը` նոկաուտ):
Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008):
1999 թվականին «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»:
Լուսանկարները՝ ՏԱՍՍ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան