Արամ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել:
«Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին:
Քննությանը մոտ աղբյուրներից տեղեկացանք, որ գործով ապացույցներ են ձեռք բերվել, որոնք վկայում են խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը: Այս գործի մասին տեղյակ է նաև Սերժ Սարգսյանը, որը ՀՔԾ-ին հանձնարարել է քննել՝ օրենքի տառը պահպանելով: Մոտ 1 տարվա քննությունից հետո այժմ նոր զարգացումներ են սպասվում, այդ թվում` ձերբակալություններ: Թերթը փորձել է տեղեկություն ստանալ Սիլվա Համբարձումյանից, սակայն նա հրաժարվել է խոսելուց, իսկ Արամ Հարությունյանի հետ կապվել չի հաջողվել»,-գրել է «Հրապարակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա