Պետք է շարունակել զորակցել սիրիահայությանը. Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը վերջին օրերին պարբերաբեր հեռախոսազրույց է ունեցել Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող իրավիճակից: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Հեռախոսազրույցի ընթացքում պարզ է դարձել, որ, չնայած անապահով պայմաններին, Հալեպի հայությունը շարունակում է իր ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային կյանքը:
Նշվում է, որ Հալեպի հայության թիվը որոշ չափով նվազել է, մեծ թվով հայեր բնակություն են հաստատել Լաթաքիայում, Տարտուսում, Քեսաբում, Սիրիայի ծովեզրյա շրջաններում:
Ըստ աղբյուրի, Վեհափառ Հայրապետը հայ ժողովրդի զավակներին ցանկանում է հիշեցնել սիրիահայ համայնքի վերականգնման հրամայականի անհրաժեշտությունը:
«Ճիշտ է՝ մեր ազգային կյանքում ունենք այլ առաջնահերթություններ, սակայն Սիրիայի հայության զորակցությունը մնում է առաջնահերթություն և անհետաձգելի անհրաժեշտություն: Հետևաբար, պետք է շարունակել զորակցել սիրիահայությանը»,- շեշտել է Արամ Առաջինը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպը, մասնավորապես հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը ահաբեկիչների կողմից հրթիռակոծվում է: Հունիսի 2-ին Նոր գյուղ թաղամասում հրթիռակոծության հետևանքով 4 հայ է զոհվել, կան ավելի քան 16 վիրավորներ, որոնց թվում նույնպես հայեր կան: Հրթիռակոծությունից նաև վնասներ են կրել Հայ Կաթողիկէ Սբ. Երրորդություն եկեղեցին և դպրոցը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»
- Հալեպը դարձել է առանց պատուհանների քաղաք
- Իրանի ՊՆ. Հալեպն ամբողջությամբ կազատագրվի
- Հալեպի Հայ Ծերանոցի անդամները տեղափոխվել են եկեղեցի
- Հալեպում «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել
- Հալեպի վիճակը հիմա ավելի բարդ է, քան նախորդ տարի. Հալեպի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ
- Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը. «Արևելք»
- Հալեպ. Աշակերտների խաղաղ օրերի ավտոբուսը դարձել է շտապ օգնության մեքենա
- Հալեպի Նոր Գյուղը հրթիռակոծվել է
- «Արևելք». Հայաբնակ «Նոր Գյուղ»-ն ամայացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին