Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել
Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ զոհվել է, քսանչորսը՝ վիրավորվել: «Ռիա նովոստին» գրում է, որ այս մասին այսօր հաղորդել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
Նա նշել է, որ գիշերը Փարիզում Սենայի մակարդակը բարձրացել է 6,1 մետր՝ հասնելով պիկի, իսկ հետո սկսել է փոքր-ինչ իջնել և ներկա պահին կազմում է 6,04 մետր:
Ֆրանսիայի կենտրոնում շարունակվող անձրևների պատճառով գետը դուրս է եկել հունից և մի շարք քաղաքների փողոցներ ողողվել են ջրով: Մի քանի հազար մարդ տարհանվել է տներից, տասնյակ մարդիկ էլ մնացել էլ առանց էլեկտրականության:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Սենայի մակարդակը Փարիզի տարածքում վերջին 34 տարիների ընթացքում հասել է ռեկորդային ցուցանիշի:
Հարակից հրապարակումներ`
- Լուվրից տարհանվում են արվեստի գործերը
- Փարիզում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են փակել մետրոն և Լուվրը
- Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 5.5 հազար մարդ