Գերմանաբնակ Արթուր Աբրահամը՝ Բունդեսթագի բանաձևի մասին
Գերմանիայում ապրող ու գործող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման վերաբերյալ: Մարզիկի մամուլի քարտուղարի՝ Սիրան Գրիգորյանի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է.
«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:
Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Ձեր` Արթուր Աբրահամ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան