Բաղդադում մահապարտի հարձակման զոհ է դարձել վեց մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած անցակետում մահապարտի հարձակումից զոհվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել են,- գրում է «Ռիա նովոստին»: Հարձակումը տեղի է ունեցել Էթ-Թարմիա շրջանում, մահապարտը պայթեցրել է մարմնին ամրացրած պայթուցիկը: Զոհվածների մեծ մասը զինվորականներ են:
Բաղդադից դեպի արևմուտք գտնվող Էլ-Ֆալլուջա քաղաքից իրաքյան բանակը շարունակում հեռացնել «Իսլամական պետության» գրոհայիններին: Նրանք վերահսկվում են քաղաքը 2014 թվականի սկզբից:
Քաղաքում վերահսկողությունը կարևոր է նաև նրանով, որ ահաբեկիչները այն օգտագործում են որպես Բաղդադի և այլ շրջանների վրա հարձակման հենակետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան