Լիբանանում վաճառվող ջուրը քաղցկեղ առաջացնելու վտանգ է պարունակում
Անթիլիասում գործող «Ալ-Ռիմ» ջրի շշլացման ընկերությունը զգուշացում է ստացել Լիբանանի առողջապահության նախարարության կողմից:
«Արևելք» պարբերականի փոխանցմամբ, նախարարությունից ահազանգել են, որ ընկերությունը մեծ քանակությամբ պլաստմասե շշերում լցված ջուրը պահում է արևի տակ, ինչը կարող է քաղցկեղային հիվանդություններ առաջացնել: Նախարարութունից բացատրել են, որ արևի ջերմության պայմաններում պլաստիկ նյութերը կարող են կազմալուծվել և թունավոր նյութերը կարող են փոխանցվել ջրին:
Նախարարությունը ընկերությունից պահանջել է հարգել նախարարության կողմից սահմանված խմելու ջրի շշալցման անհրաժեշտ պայմաններն ու չափանիշները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում