Ռմբակոծության հետևանքով Հալեպում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Հալեպի թաղամասերի վրա ահաբեկիչների ռմբակոծության հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Պատերազմող երկրների հաշտեցման կենտրոնին:
«Ահաբեկչական խմբավորումների ռմբակոծության արդյունքում Շեյխ Մաքսուդ թաղամասում ոչնչացվել է ոստիկանական բաժանմունքը և հարևանությամբ գտնվող մի շարք բնակելի շենքեր: Զոհվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ, ոստիկաններ և զինծառայողներ, ևս 100 մարդ էլ վիրավորվել է»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները կրակ են բացել Հալեպի և Հանդրատի բնակելի շրջանների ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում Նոր Գյուղ թաղամասի երեկվա ուժգին հրթիռակոծությունը կապում են Բունդեսթագի որոշման հետ
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»
- Հալեպը դարձել է առանց պատուհանների քաղաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան