Հասարակություն 10:01 04/06/2016 Հայաստան

Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատ վիրավորներն ընդունել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վնասվածքաբանական բաժանմունքը: Բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանն ասում է, որ բարդ վիրահատություններ են կատարել, քանի որ վիրավորները հիմնականում ստացել էին բեկորային վնասվածքներ:

Բժիշկը խոստովանում է, որ իրենց հաջողվեց լավ արդյունքներ գրանցել, ամենակարևորը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինվորների շրջանում մահ չեն գրանցել։

«Մարտական գործողությունների ժամանակ ունեցանք մեծ թվով վիրավորներ, որոնց  մի մասն արդեն վերադարձել են զորամասեր,  ոմանք էլ գտնվում են վերականգնողական արձակուրդում: Վերադառնալուց հետո նրանք կմեկնեն զորամասեր՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոն Ժամագործյանը:

Վնասվածքաբանի խոսքերով՝ նման հաջողությունների հասել են միմիայն լավ թիմի աշխատանքի շնորհիվ. «1993թ-ից վիրահատություններ եմ անում, տեսել եմ  պատերազմը և եթե համեմատում եմ, այսօր մենք իսկապես լուրջ հաջողություններ ունենք: Արցախյան պատերազմի ժամանակ բժշկական ծառայությունները կանոնակարգված չէին, իսկ հիմա՝ ապրիլյան  մարտական  գործողությունները  ցույց տվեցին, որ մենք ունենք պատրաստված, կազմակերպված բուժանձնակազմ: Առաջնագծում բուժօգնությունը ճիշտ էր կազմակերպված, որը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման համար»:

Լևոն Ժամագործյանի հետ զրուցելուց հետո գնում ենք հիվանդասենյակներից մեկը՝  զինվորներին հանդիպելու: Տղաները քչախոս են, չեն ուզում պատմել իրենց մասին, դրա փոխարեն պատմում են զոհված ընկերների հերոսություններից:

Հրայր Բաղդասարյան

20-ամյա ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը վիրավորվել է ապրիլի 2-ին, հոսպիտալ է տեղափոխվել ուսի, թևի ու ոտքի ծանր վիրավորումով:

«Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին:  Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք:  Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ  մի զինվոր ու սպա օգնության հասան…»,- պատմում է Հրայրն ու արդեն ժպտալով ավելացնում՝ հետո չի հիշում, թե  իր հետ ինչ է եղել: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան, բժիշկները մի քանի օր պայքարել են Հրայրի կյանքի համար:

Հրայրն ապաքինվում է և արդեն իր ծրագրերի իրականացման մասին է մտածում.  «Բոլոր պլաններս փոխվեցին, մինչև ապրիլ մտածում էի, որ զորացրվելուց հետո պետք է սովորեմ, բայց հիմա առաջնահերթ առողջությանս հարցն է, հետո կաշխատեմ, ընտանիք կկազմեմ»: 

Թելման Մարկոսյան

Հրայրի հարևանությամբ պառկած է Թելման Մարկոսյանը: Նա Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից է: Իսկական գյումրեցի, անգամ այս վիճակում հումորի անսպառ պաշարով: Զրույցը դեռ չսկսած ծիծաղելով ասում է. «Հարցերը բարձր կտաք, էս մի ականջս չի լսում»:

Ու պատմում է. «Վիրավորվել եմ ապրիլի 5-ին Թալիշում, տեղափոխել են Մարտակերտ, հետո Ստեփանակերտ, որտեղ վիրահատել են, իսկ ապրիլի 7-ին ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Երկու անգամ էլ հոսպիտալում են վիրահատել»:

Թելմանը ստացել է քթի, ականջի, աչքի, ոտքի ծանր վիրավորում:

«Բուժումը շարունակվում է, հիմա համեմատած լավ եմ, բայց ձախ ականջս չի լսում: Թաղանթը վնասվել է, երկու բեկոր ականջիս մեջ է:  Ասում են, որ լսողությունս չի վերականգնվի, բայց արտերկրում՝ հնարավոր է»:

Թելմանը դեռևս անելիքների, նպատակների մասին չի մտածում: Առաջնայինը առողջությունն է, իսկ հետագան՝ կյանքը ցույց կտա:

Արգիշտի Շաքրիկյան

Հիվանդասենյակի մյուս վիրավորը Արգիշտի Շաքրիկյանն է, որը զինվորական ծառայության է մեկնել բուհն ավարտելուց հետո: Մինչ ապրիլյան իրադարձությունները նրա զորացրվելուն մնացել էր մոտ երեք ամիս, բայց… 

Ապրիլի 1-ին դիրքերում էր, գիշերը անսպասելի սկսվեց հարձակումը: Ծառայակից ընկերների հետ հերոսաբար մարտնչել են:

«Մտածում էինք միմիայն դիրքը պահելու մասին, այլ տարբերակ չունեինք»,- ասում է Արգիշտին:

Վիրավորվել է ապրիլի 4-ին՝ ոտքից: Նրան բեկորային վնասվածքով տեղափոխել են Երևան. «Հիմա փորձում եմ կամաց-կամաց ոտքի կանգնել: Ապաքինվելուց հետո արդեն կմտածեմ աշխատանքի, հետագա անելիքներիս մասին: Նպատակները շատ են, ամեն ինչ լավ կլինի, միայն թե խաղաղություն լինի»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}