Վրաստանի կրթության նոր նախարարը կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է
Վրաստանի կրթության նոր նախարար է նշանակվել կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսանդր Ջեջելավան: Այս մասին գրում է Ջավախք ինֆո-ն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող Թամար Սանիկիձեն, ով այդ պաշտոնին էր 2012 թվականից, ազատվել է աշխատանքից:
«Թամարը հեռու չի գնալու, նա մնալու է մեր թիմում: Առաջիկայում նրա նոր պաշտոնի մասին մենք կխոսենք»,- ասել է վարչապետը:
Գ.Կվիրիկաշվիլին նշել է, որ նորանշանակ նախարարի կառավարման ոլորտում ունեցած փորձը թույլ կտա կրթության ոլորտում բարեփոխումներ իրականանցնել:
Ալեքսանդր Ջեջելավան ծնվել է 1973 թվականին, սովորել է Թբիլիսիի ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
Եղել է Վրաստանի հարկային տեսչութան, Հայաստանում պետռեգիստրի և Ղրղզստանի Ազգային բանկի խորհրդատու: Զբաղեցրել է «Միացյալ գլոբալ տեխնոլոգիաների» (UGT) գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Վրաստանի Ազգային բանկի ՏՏ ապահովման բաժնի ղեկավար: Մինչ վերջերս զբաղեցնում էր TBC բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ՏՏ ոլորտի կադրային քաղաքականության գծով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատասխանելով Ջավախք ինֆո-ի հարցին, թե ՀՀ ԿԳՆ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Ջավախքում հայալեզու կրթությանը նպաստելու և այդ ոլորտում առկա խնդիրները թեթևացնելու համար, ՀՀ ԿԳՆ-ից ասել էին, որ նախարարությունը ներկայումս չի կարող աջակցություն ցուցաբերել Վրաստանի կրթության նախարարության հետ բանակցություններում, քանի որ պաշտոնական ձևակերպումը պահանջում է ֆինանսական փաստաթղթեր, որոնցում երևում է դասագրքեր ձեռքբերած գերատեսչության անվանումը, որը հանդիսանում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները