«Քաղաքային քանդակ»-ը կրկին Երևանի դիմագծով հետաքրքրվածների դատին է ներկայացնելու նոր նախագծեր
«Քաղաքային քանդակ-2016» նախագիծի ցուցադրությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերին։ Ծրագրի համակարգող, քանդակագործ Նունե Թումանյանը Panoarma.am-ի հետ զրույցում ասաց, որ աշնանը կրկին կկարողանան արվեստասերների և Երևանի դիմագծով հետաքրքրվածների դատին ներկայացնել նոր նախագծերի ցուցադրությունը։
«Շատ լավ կլինի, եթե այս անգամ մեզ միանան նախորդ ցուցադրությանն ինչ-ինչ պատճառներով չմասնակցած մեր ընկերները։ Մասնակիցների քանակի ավելացումը առավել հետաքրքիր կդարձնի ցուցադրությունը. ստեղծագործողներից յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, իր ոճային առանձնահատկությունը, իր ասելիքը... Ներկայացվող նախագծերի համար չկա ոճայի սահմանափակում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ուղղակի չեն մասնակցելու հուշա.... քանդակները (հուշաքարերի, հուշատախտակների, հուշարձանների, հուշաղբյուրների նախագծեր, ինչպես նաև կոնկրետ կերպար ներկայացնող կամ դիմաքանդակ հանդիսացող քանդակների նախագծեր)։
«Խրախուսվում է մտքի ազատությունն ու բազմազանությունը՝ չմոռանալով այն փաստը, որ քանդակները նախատեսված են լինելու քաղաքային միջավայրի համար։ Մեծ ցանկություն ունեմ մեր տաղանդաշատ քանդակագործների հոծ բանակն իր ողջ փայլով ներկայացնել արվեստասերներին»,- ասաց ծրագրի համակարգող Նունե Թումանյանը:
Ցուցադրությանը ներկայացվելու են քաղաքային միջավայրի համար նախատեսված ստեղծագործությունները և դրանց ֆոտոմոնտաժները, արված թվային տեխնիկայով, տպված Ա-1 կամ Ա-2 չափի ՊՎԽ-ի վրա։ Ցուցադրվող նախագծերը, նախքան ցուցադրվելը ընտրվելու են հանձնաժողովի կողմից։
Հիշեցնենք, որ այս նախագիծն առաջին անգամ ներկայացվել էր 2015-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Քաղաքային քանդակ»-ը մեկ հարկի տակ է հավաքելու կրտսեր ու ավագ սերնդի արվեստագետների
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- Տաղանդավոր մուլտիպլիկատորի առաջարկը` գումար հավաքել և Նունե Թումանյանի քանդակը տեղադրել Երևանում
- Մետաղյա թռիչք. Նունե Թումանյանի և Գևորգ Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
- Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան