Սթոունհենջը Ուելսից տեղափոխելու պատճառը
Բրիտանացի հնագետներն հայտնել են Սթոունհենջ հուշարձանի՝ Ուելսից Ուիլշիր (ներկա գտնվելու վայրը) տեղափոխելու ամենահավանական պատճառը: Ըստ այդմ՝ հուշարձանը տեղափոխել են մշակութային նկատառումներով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Ամենայն հավանականությամբ, հուշարձանը տեղափոխել են հնագույն ուելսցիները, քանի որ, գիտնականների խոսքով, այն համարվում էր «նախնիների ֆիզիկական մարմնավորում»:
Հնագետների կարծիքով, Ուելսի տարածքում Սթոունհենջի օգտագործումը ծիսական նպատակներ ուներ, մասնավորապես մարդկանց հուղարկավորելու համար: Հնարավորություն չունենալով տեղափոխել նախնիների մասունքները, ուելսցիները որոշում են կայացրել հենց հուշարձանը տեղափոխելու մասին: Մայիսին հնագետները նկարագրել էին խոշոր քարերի տեղափոխման մեթոդը, որոնցից էլ բաղկացած է Սթոունհենջը: Հուշարձանը Ուելսից Ուիլշիր տեղափոխելու մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Սթոունհենջը կառուցվել է 4-5 հազար տարի առաջ: Առավել խոշոր քարերը կշռում են 30-40 տոննա: Հուշարձանի կիրառական նշանակության հարցն առայժմ բաց է մնում հնագետների ու հնէաբանների համար: