Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է. «Հրապարակ»
Որքան էլ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հերքեն նախօրեին տպագրված «Հրապարակ»-ի լուրը, 12 տարվա պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է։ Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նոր պետը, հավանաբար, կլինի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, որն ավիացիոն ոլորտն էր կուրացիա անում։ Շաբաթ օրը թերթը գրել էր, որ Մովսեսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բաղրամյան 26»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան