Պրոֆեսոր. Բունդեսթագի որոշումը խոսում է Եվրոպայի վերակենդանացման մասին
Հայոց ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագի կողմից անտարակույս էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
«Այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Բունդեսթագ էր մտցվել թե իշխող կոալիցիայի կողմից և թե ընդդիմության պատգամավորներն այն պետք է պաշտպանեին, արդեն անտարակույս էր դարձնում նման որոշումը: Պարզ էր, որ այն պետք է ընդունվեր կամ գրեթե միաձայն, կամ, ըստ էության, միաձայն, ինչպես տեղի ունեցավ: Կողմ քվեարկեցին նաև ծագումով թուրք պատգամավորները»,- ասաց նա:
Ա. Սաֆարյանի խոսքով, այսօր Թուրքիայում հաճախ հարցականի տակ է դրվում անգամ այդ պատգամավորների ազգային պատկանելիությունը, ինչն, իհարկե, եվրոպական ընկալման տեսանկյունից բացարձակապես անընդունելի է:
«Կարող է եվրոպական մտավորականության կողմից ընկալվի որպես ռասիզմի դրսևորում»,- նշեց պրոֆեսորը:
Ըստ նրա, այսօր Թուրքիան լրջագույն խնդիր ունի իր մտավորականության ինքնաիդենտիֆիկացիայի, արժեհամակարգի ընտրության, քաղաքակրթական, մշակութային արժեքների դաշտում որոշակի բախումների առումով: Այս խնդիրները, Ա. Սաֆարյանի խոսքով, նեոօսմանիզմի քաղաքականության հետ կապված գնալով ավելի սրվելու են:
«Մյուս կողմից ժամանակակից թուրքական քաղաքական վերնախավի կողմից որդեգրված արտաքին ագրեսիվ քաղաքականությունն անպայմանորեն խնդիրներ է հարուցելու բուն Թուրքիայում ներքին քաղաքականության տեսանկյունից»,- ասաց նա:
Ա. Սաֆարյանը նաև նշեց, որ Բունթեսթագի որոշումից հետո թուրքական, ադրբեջանական վերլուծական կայքերի, ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնների, հասարակական, քաղաքական գործիչների ճնշող մեծամասնության ծայրահեղ նեգատիվ, ջղագրգիռ արձագանքը մի կողմից խոսում է Թուրքիայում և Ադրբեջանում որոշակի խառնաշփոթի մասին, մյուս կողմից Բունդեսթագի որոշման բացառիկ կարևորության մասին:
Ըստ նրա, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, անշուշտ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երկարատև գործընթացում կարևորագույն օղակ է, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի, խթան է հանդիսանալու նաև այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացում:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչի խոսքով, կայացած պետականություն, հզորագույն մշակութային, քաղաքակրթական մշակութային ժառանագության կրող Գերմանիան չէր կարող ենթարկվել թուրքական, ադրբեջանական ճնշումներին:
Նա նշեց, որ ադրբեջանական մամուլը փորձում է Գերմանիայի որոշումը դիտարկել իբրև Եվրոպայի մայրամուտի դրսևորում:
«Ոչ, այդ որոշումը խոսում է Եվրոպայի վերակենդանացման մասին, սեփական մշակութային հարուստ ժառանգության վրա հենվելով՝ ամենածանր մարտահրավերներին նորովի պատասխան տալու մասին»,- ասաց Ա.Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտացի ցեղասպանագետ. Թուրքիայի իշխանությունների արդարացումներն արժեզուրկ են
- Էրդողանն առաջարկել է ստուգել Բունդեսթագի թուրք պատգամավորի արյունը
- Բունդեսթագի ընդունած բանաձևը լուրջ հոգեբանական և բարոյական հարված էր թուրքական կողմին. Հ.Դեմոյան
- Բունդեսթագի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել
- Գերմանաբնակ Արթուր Աբրահամը՝ Բունդեսթագի բանաձևի մասին
- Արա Պապյան. Բունդեսթագի բանաձևը նոր հնարավորություններ է բացում
- Քաղաքագետ. Նման բացթողում ուղղակի Բունդեսթագն իրավունք չուներ թույլ տալու
- Գերմանացիների 74%-ը ողջունում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. Spiegel
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
- Բունդեսթագի փոխնախագահ. Ընդունված բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
- Բունդեսթագի շենքի դիմաց հայերը պարում են
- Գերմանիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան