ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխաններն արդեն տեղադրված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում։
«Դիմորդը հնարավորություն ունի այս պահին ձեռքի տակ գտնվող իր պատասխանների պատճենը համեմատել կայքում տեղադրված պատասխանների հետ և իմանալ նախնական արդյունքները, իսկ վերջնական գնահատականը կիմանա սահմանաված կարգի համապատասխան՝ հինգ օր հետո»,-մանրամասնեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:
ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ հունիսի 3-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից միասնական քննություն հանձնած դիմորդների գնահատականների արդյունքները վաղը կկախեն քննական կենտրոններում: Բողոքարկումներ ունենալու դեպքում, մյուս օրը՝ հունիսի 9-ին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 18:00-ն դիմորդները իրավունք կունենան դրանք ներկայացնել իրենց քննական կենտրոններ:
«Դրանք գալիս են մեզ մոտ, բողոքարկումների հանձնաժողովը համապատասխան նիստեր է անում, իսկ արդյունքները ներկայացվում են ամենավերջին քննությունից հետո: Այս տարի վերջին միասնական քննությունը հունիսի 24-ին է»,-հավելեց Գ. Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները