Ճակատագրական ժամանակներ են, և իշխանությունները պետք է գնան զիջումների. Զուրաբյան
Հայաստանը ապրում է ճակատագրական ժամանակներ: Ապրիլյան քառօրյա պատերազմը և դրա հետևանքով ձևավորված իրողությունները ակնհայտ են դարձնում մեր երկրի արմատական և արագ արդիականացման հրամայականը,- այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ պետք է կարճ ժամանակահատվածում ապահովել բանակը անհրաժեշտ սպառազինություններով, համալրել տեխնոլոգիապես ժամանակակից զինատեսակներով:
«Հայաստանը պետք է արմատապես վերափոխի գործող տնտեսական համակարգը: Այս առումով առաջնահերթ քայլերն են՝ մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, ազատ և արդար մրցակցության երաշխավորումը, փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանումը:
Հայաստանը պետք է հիմնովին փոխի գործող ընտրական համակարգը՝ երաշխավորելով ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լեգիտիմ իշխանությունների ձևավորումը: Վերջապես պետք է համաձայնություն կայացվի ընդդիմության, իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև օրինական ընտությունների ապահովման մեխանիզմների շուրջ», -նշեց պատգամավորը:
Շարունակելով անհրաժեշտ փոփոխությունների թվարկում, պատգամավորը նկատեց, որ պետք է վերափոխվի արդարադատության համակարգը և «Հայաստանում այլևս երբեք և ոչ ոք չպետք է դատապարտվի քաղաքական հայացքների համար»:
«Այս քայլերը կպահանջեն լուրջ զիջումներ այօրվա իշխանությունների կողմից, բայց այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաղթանակած դուրս գանք առկա մարտահրավերներից», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան