
Թուրքիայի կողմից զենքով բեռնված բեռնատարներ են շարժվել դեպի Հալեպ
Հալեպի հյուսիս-արևելքում, Թուրքիայի կողմից նկատվել է զենք-զինամթերքով բեռնավորված բեռնատար մեքենաների շարասյուն։ Այդ մասին հայտարարել է հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը։
«Շարասյունը շարժվել է թուրքական սահմանից, ազատորեն տեղաշարժվել տարբեր զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքով ու հասել Իսլամական պետության և Ան-Նուսրի ճակատի կողմից վերահսկվող տարածք։
Նրանք չեն դադարեցնում հարձակումը կառավարական զորքերի ուղղությամբ ու շարունակում են կենտրոնացնել ուժերը Հալեպի ուղղությամբ», -Russia Today-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմի հնարավորությունից օգտվելով, «Ան-Նուսրա Ճակատը» վերալիցքավորվել է, թարմացրել զենք-զինամթերքը ու սկսել հարձակումը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Բալայան. Խստորեն դատապարտում ենք Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները
- Հալեպում ահաբեկիչների թիրախն է դարձել Սըլեյմանիյեի շրջանը
- Սիրիայի բանակը մտել է Ռաքքա նահանգ