
Ղազախստանում ծայրահեղականներ են չեզոքացվել
Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացրել են 13 ծայրահեղականների, որոնք հարձակում էին կազմակերպել Ակտոբե բնակավայրում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ-ի մամուլի խոսնակի հայտարարությունը:
«Այսօրվա դրությամբ 13 հանցագործներ սպանված են, չորսը վիրավոր են, 7-ը հետախուզման մեջ են: Ձեռնարկվում են բոլոր միջոցառումները նրանց ձերբակալելու ուղղությամբ»,-ասել է ՆԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ակտոբեում հայտարարել էին ահաբեկչության վտանգի ամենաբարձր աստիճանի՝ «կարմիր»-ի մասին, հետո վտանգավորության աստիճանն իջեցվել էր՝ «դեղին»: Այն հանրապետության տարածքում կգործի 40 օր:
Ակտոբեն գտնվում է Ղազախստանի արևմտյան մասում, Ռուսաստանի հետ սահմանից 110 կմ է հեռու: