Արցախում կա ընտրված իշխանություն, և մարդիկ իրենց գործը կանեն. Շարմազանով
«Շատ լավ կլիներ, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պոցեսներում»,- այսօր Ազգային ժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի դեմ հարձակումից հետո ստեղծված իրավիճակը:
ԱԺ փոխնախագահի խոսքով, Հայաստանի իշխանությունները միջամտում են Արցախի կյանքին, երբ հարցը վերաբերում է նրա անվտանգությանը:
«Եթե հարցը վերաբերում է Արցախի արտաքին քաղաքականակությանը, Արցախի անվտանգությանը, ապա, այո, Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետք է դա կատարի, և մենք դա անում ենք: Ինչ վերաբերվում է Արցախի իշխանություններին, Արցախում տեղի ունեցող պրոցեսներին, մեկ անգամ չէ, որ ասել եմ այնտեղ կա ընտրված իշխանություն, և մարդիկ իրենց գործը կանեն, ի՞նչ են խառնվել», -հավելեց նա:
Նկատենք, որ Խանումյանը իրեն ծեծելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը.
«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան