13:45 07/06/2016 Հայաստան

IBM-ը ընձեռում է նոր հնարավորություններ դասախոսների և ուսանողների համար

Երևանի պետական համալասարանում կայացել է IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը: Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:

Ինչպես տեղեկացնում են ՁԻՀ-ից, դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից՝ Երևանի պետական համալսարանից,  Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից և Եվրոպական ակադեմիայից:

200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60  դասախոսներ ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ տեղեկատվական անվտանգություն, ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ, մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում, IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը, վիճակագրական տվյալների վերլուծություն, տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով, ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ, տեղեկատվական համակարգերի կառավարում և բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում ուղղություններով:

Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝  ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս:  IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Կենտրոնի կողմից բուհերում իրականացվում է առարկայական ցանկերի շարունակական մոդերնիզացիա, ինչպես նաև քննարկվում է մի շարք բուհերում նոր մագիստրոսական աստիճանների ներմուծման և առկա ծրագրերի բարելավման հարցը:

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}