Նավթի գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նախորդ օրվա համեմատ աճ են արձանագրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան մատակարարումների ֆյուչերսների արժեքներն աճել են 2,26%-ով՝ հասնելով 49,72 դոլարի՝ mեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները աճել են 1,83%- ով՝ հասնելով բարելի համար 50,5 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում