ԿԲ-ն առևտրային բանկերի հետ իր գործարքները իրականացնում է՝ շրջանցելով բորսան. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Հայաստանի ֆոնդային բորսան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան», գործնականում դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից: Այս տարվա առաջին եռամսյակում այստեղ իրականացվել են չնչին քանակությամբ գործարքներ՝ ընդամենը 190:
Անցած տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 335 էր: Ուղիղ երկու անգամ նվազել է նաև գործարքների ընդհանուր ծավալը: Ֆոնդային բորսաների ակտիվությունը բնորոշ է թափանցիկ, ոչ ստվերային տնտեսություններ ունեցող երկրներին, և մեր ֆոնդային բորսայի վիճակը այս առումով խոսուն է:
Նշենք նաև, որ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ բորսայում գործունեությունը կտրուկ նվազեցրել է նախկինում ամենաակտիվ մասնակիցը՝ ՀՀ կենտրոնական բանկը: Ներկայումս ԿԲ-ն առևտրային բանկերի հետ իր գործարքները իրականացնում է՝ շրջանցելով բորսան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա