Ակտոբում զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն կտրամադրեն
Ղազախստանի Ակտոբ քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին երեք հազար դոլար ( 1 մլն. տենգե) կվճարեն: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով քաղաքի տեղեկատվական կենտրոնին:
«Բացի այդ գումարից՝ տեղի իշխանություններն իրենց վրա կվերցնեն նաև զոհերի հուղարկավորության կազմակերպման բոլոր ծախսերը»,-ասված է հաղորդագրությունում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 5-ին Ակտոբում տեղի ունեցած հարձակման փաստի հիման վրա ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել, «չեզոքացվել» է զինամթերքի խանութի և Ակտոբի Ազգային գվարդիայի շենքի վրա հարձակված 13 գրոհային:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ակտոբեում հայտարարել էին «կարմիր»՝ ահաբեկչության վտանգի ամենաբարձր աստիճանի մասին, հետո վտանգավորության աստիճանն իջեցվել էր՝ «դեղին»: Այն հանրապետության տարածքում կգործի 40 օր:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ծայրահեղականներ են չեզոքացվել
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
- Ղազախստանի իրավապահները անկարգության կազմակերպման մեջ մեղադրում են ղազախ գործարարին
- Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին