Լիլիթ Մկրտչյանը կես միավորով է հետ մնում առաջատարից
Եվրոպայի շախմատի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացել են նախավերջին տուրի պարտիաները:
Մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության է հասել լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ մնում առաջատարից՝ Աննա Ուշենինայից: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն Մկրտչյանը և Ուշենինան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը պարտվել են, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում