Արցախի ՄԻՊ-ը ողջունելի է համարում ոստիկանության հայտարարությունը
ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունելի է համարում Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի ենթարկելու վերաբերյալ իր հայտարարությանը հետևած ԼՂՀ ոստիկանության հայտարարությունը: Մելիքյանը նշել է, որ այն լավատեսության հիմքեր է տալիս։
Արցախի ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Շուշի քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է համարել:
«ՄԻՊ-ն ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի»,-ասված էր հայտարարության մեջ:
Հանդիպման ժամանակ խոսելով առաջնահերթությունների մասին՝ օմբուդսմենը նշել է, որ աշխատակազմի կողմից շարունակվում են Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները՝ ուղղված Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպանի հրապարակած միջանկյալ զեկույցն ամբողջացնելուն:
Ռուբեն Մելիքյանն ընդգծել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և նրանց Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում ներգրավելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կա ընտրված իշխանություն, և մարդիկ իրենց գործը կանեն. Շարմազանով
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
- Հայկ Խանումյանը՝ իրեն ծեծելու մասին
- Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան